ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆԻ ՎՐԱՑ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐ ՄՏՑՆԵԼ ՇՐՋԱՆ

PanARMENIAN.Net - Վրաստանի Ծալկայի շրջանի բնակիչները հավաքվել են այսօր Թբիլիսիում Պետական գրասենյակի շենքի մոտ` պահանջելով անհապաղ ՆԳՆ ստորաբաժանումներ մտցնել շրջան: Ակցիայի մասնակիցների խոսքերով` Ծալկայի բնակչության 80 տոկոսը կազմող հայերի կողմից ոտնահարվում են այլ ազգությունների բնակիչների իրավունքները, որոնք անընդհատ ենթարկվում են բարոյական եւ ֆիզիկական ճնշման: Մեկնաբանելով Ծալկայի շրջանում ստեղծված իրավիճակը` Քվեմո Քարթլի տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Իոսիֆ Մամզիշվիլին հայտարարել է. «Մենք, հավանաբար, որոշում կկայացնենք եւ կդիմենք ներքին գործերի նախարարին, որպեսզի կոնկրետ միջոցառումներ անցկացվեն Ծալկայի բնակչությունից զենքի առգրավման եւ անպատժելիության սինդրոմի վերացման ուղղությամբ»: Նշենք, որ դիմակայության սրման պատճառ է հանդիսացել կիրակի օրը Ծալկաի շրջկենտրոնում սվրանների եւ հայերի միջեւ տեղի ունեցած միջադեպը: Ծեծկռտուքի վերածված լեզվակռիվը սկսվել էր երկու գյուղերի երիտասարդների միջեւ անցկացված ֆուտբոլային խաղից հետո: Միջադեպի արդյունքում 10 մարդ ստացել է տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---