ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԵԼ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԲՈՒԺՔՐՈՋ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

PanARMENIAN.Net - Սիրիայի հայկական համայնքի նախաձեռնությամբ նորվեգիական Կրագերո քաղաքում կանգնեցվել է այդ քաղաքի բնակիչ Բոդիլ Կատարինա Բյորնի հուշարձանը: 30 տարիների ընթացքում նա անձնվիրաբար օգնել է անցյալ դարասկզբին Թուրքիայում բնակվող հայերին: Ինչպես հաղորդել են Եվրոպայի հայերի ֆեդերացիայում, հուշարձանի հանդիսավոր բացումը կկայանա մայիսի 29-ին: Աղբյուրի համաձայն, բուժքույր Բոդիլ Բյորնը 1905 թվականին ժամանել է Թուրքիա, որտեղ օգնել է քրիստոնյա բնակչությանը, հատկապես հայերին, որոնք ճնշումների են ենթարկվել երիտթուրքերի կառավարության կողմից: Նա այցելել է Օսմանյան կայսրության տարբեր շրջաններ (Վան, Կիլիկիա), իսկ 1915 թվականին, երբ սկսվել է Հայոց ցեղասպանությունը, գտնվել է Մուշում: Հետագայում Առաջին Հայկական հանրապետության ժամանակաշրջանում (1918-1920) Բոդիլ Բյորնը իր ողջ ջանքերն ուղղել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին օգնելու գործին:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---