ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում հայոց ցեղասպանությունը ճանաչող ցանկացած բանաձեւին խոչընդոտելու Բուշի վարչակազմի վճռականությունն էլ ավելի կնվազեցնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված Վաշինգթոնի հնարավորությունները: Նախօրեին նման հայտարարությամբ հանդես է եկել Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ): «Ակնհայտ է, որ տվյալ հարցով օրենսդրության ընդունումն աջակցվում է երկու կուսակցությունների (ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված) կողմից, այդ պատճառով վարչակազմի վերջին հայտարարությունն այդ հարցի կապակցությամբ բոլորովին անհարկի էր եւ լավագույն դեպքում էլ ավելի քաջալերեց Թուրքիային, ինչը եւ արեց նախագահ Բուշը Ստամբուլում ՆԱՏՕ-ի վերջին խորհրդաժողովի ժամանակ»,- ասել է ԱՀՀ-ի տնօրենների խորհրդի նախագահ Էնտոնի Բարսամյանը: «Չնայած ԱՄՆ ճնշմանը չորս տարիների ընթացքում, Թուրքիան այդպես էլ չփոփոխեց իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Նա չվերացրեց Հայաստանի շրջափակումը` դրանով իսկ պահպանելով միակ փակ սահմանը Եվրոպայում, ինչպես նաեւ չսահմանեց հարեւան երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է Բարսամյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---