ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Մենք համագործակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ եւ պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կողմերին` խնդրի խաղաղ կարգավորման համար: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նորանշանակ դեսպան Ալի Ռեզա Հաղիղիանը` ի պատասխան «Արմենպրեսի» թղթակցի այն հարցի, թե Իրանը կարո՞ղ Է որեւԷ կերպ աջակցել խնդրի խաղաղ կարգավորմանը: Ընդսմին դեսպանը նշել է. « Մենք կարծում ենք, որ պետք Է շարունակվեն շփումները երկու երկրների ղեկավարների միջեւ, նաեւ միջազգային կառույցների շրջանկներում շարունակվեն ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը խաղաղություն եւ կայունություն կերաշխավորի տարածաշրջանում, խաղաղ գոյակցության պայմաններ կստեղծի երկու երկրների ժողովուրդների եւ տարածաշրջանի համար»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---