ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՀԵՐՔԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲՈՂՈՔ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ 3 սեպտեմբերի 2004 - 23:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայ սպաների մասնակցության դեմ պաշտոնական բողոք է ուղարկել Հյուսիս-Ատլանտյան Դաշինքին: Այդ մասին այսօր տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի «Էխո» թերթը: Հիշեցնենք, որ ինչպես նախօրեին տեղեկացրել էր «Թրենդ» գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն բողոք է հղում Բրյուսելին` Ադրբեջանում սեպտեմբերի 13-26-ը կայանալիք ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին հայ զինվորականների մասնակցության կապակցությամբ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |