ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ 9 սեպտեմբերի 2004 - 00:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ոչ կառավարական կազմակեպությունների ազգային համաժողովը մտադիր է սեպտեմբերի 11-ին բողոքի գործողություն անցկացնել ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» բազմազգ զորավարժություններին հայ սպաների մասնակցության դեմ, որոնք տեղի կունենան Բաքվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 13-26-ը: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է համաժողովի նախագահ Ազայ Ղուլիեւը: «Այսօր առավոտյան մենք ծանուցում ենք ուղարկել Բաքվի քաղաքապետարան` հանրահավաք-երթ արտոնելու խնդրանքով»,- նշել է Ղուլիեւը: Նշենք, որ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակեպությունների ազգային համաժողովը միավորում է շուրջ 400 կազմակեպություններ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |