ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՆՈՐ ԼԻՑՔ ԿՀԱՂՈՐԴԻ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Իրանի նախագահի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Ինչպես հաղորդել է ԱԺ մամլո ծառայությունը, այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ Իրանի նախագահ Մ.Խաթամիի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Մ.Խաթամին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանը իր երկրի համար այն հարեւանն է, որի հետ երբեք ոչ մի խնդիր չի եղել: Զրույցի ընթացքում նշվել է, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է հայ-իրանական բարեկամության խումբ: Հանդիպումից հետո Իրանի նախագահը հանդես է եկել ելույթով Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Հիշեցնենք, որ Իրանի ղեկավարը Երեւանում է գտնվում երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---