ՆԱՏՕ-Ն ՈՐՈՆՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն որոնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր ուղիներ: Այդ մասին Բաքվի «Էքսպրես» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական հրամանատարության գեներալ Ֆրենք Բոլանդը` մեկնաբանելով Հարավային Կովկասի տարածաշրջան ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի այցի արդյունքները: Նրա խոսքերով, տարածաշրջանում Դաշինքի հիմնական գերակայությունը խաղաղության եւ կայունության հաստատումն է: Ֆ.Բոլանդը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մտադիր են մոտ ապագայում սկսել նախկին խորհրդային երկրներին օգնության նոր ծրագրի իրականացումը: «Մենք մտադիր ենք մեծացնել այդ նոր ծրագրի շրջանակներում Ադրբեջանին հատկացվող օգնության ծավալը», - նշել է գեներալը: Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա սեպտեմբերին Ադրբեջանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին, նրա խոսքերով, նախապատրաստական աշխատանքներն արդեն գրեթե ավարտվել են: «Մենք հույս ունենք, որ Ադրբեջանն ամբողջությամբ կկատարի իր ստանձնած պարտավորությունները», - ամփոփել է Ֆ.Բոլանդը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---