Ռ. ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ Մ. ԽԱԹԱՄԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ 9 սեպտեմբերի 2004 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչությունն առավել դաժան ձեւեր է ձեռքբերում: Նման կարծիք է այսօր Երեւանում հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Իրանի ղեկավար Մոհամադ Խաթամիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: ՀՀ նախագահի խոսքերով` ահաբեկչությունը նման է մարդկություն ներթափանցած վարակի, որի դեմ պայքարը պետք է համակարգված լինի: Խոսելով Հյուսիսային Օսիայում իրականացված ահաբեկչության մասին` Ռ.Քոչարյանը նշել է, որ, ըստ էության, «երեխաները զենք դարձան ահաբեկիչների ձեռքին»: Իր հերթին Իրանի նախագահը նշել է, որ որոշ ահաբեկիչներ փորձում են իրենց նպատակներն իրականացնել` քողարկվելով կրոնով: «Իրենց հանցագործություններով նրանք պղծում են կրոնները, որոնք իրականում քարոզում են խաղաղություն եւ մարդկայնություն», - նշել է նա:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |