ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՈՐՈՇԱԿԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է որոշակի բնագավառներում տնտեսական բարեփոխումներ կատարած առաջատարների տասնյակում: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի կողմից նախապատրաստված եւ հրապարակված «Բիզնեսը 2005 թ-ին» նոր զեկույցում: Զեկույցի հեղինակները նշում են, որ Լիտվան եւ Հայաստանն առաջատարների տասնյակում են հայտնվել անշարժ գույքի իրավունքների գրանցման բնագավառում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 58 երկրիների թվում, որոնք իրենց ներքին օրենսդրությունն արդիականացնելու կամ անշարժ գույքի սեփականատերերի իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու փորձեր են ձեռնարկել: Բացի այդ, Լատվիայում եւ Հայաստանում ստեղծվել են վարկային ռեեստրների ներդրման մեխանիզմներ, ինչը, զեկույցի հեղինակների կարծիքով, նույնպես հաջող քայլ է տնտեսական բարեփոխումների բնագավառում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---