ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՋԱՆՔԵՐԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ակտիվացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունն, այդ մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը` Միլլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի հետ հանդիպման ժամանակ: Դեսպանը նշել է, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 16-ին Աստանայում տեղի կունենա Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Հանդիպման հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների հայտնաբերումն է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---