ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԱՐՏՈՆԵԼ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԺԱՄԱՆՄԱՆ

PanARMENIAN.Net - Բաքվի քաղաքապետարանն արտոնել է հանրահավաքի անցկացումն ի նշան բողոքի ընդդեմ հայ սպաների Ադրբեջան ժամանման: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, այդ մասին ասվում է բողոքի գործողության կազմակերպիչ «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությանը հասցեագրված քաղաքապետարանի նամակում: Սակայն Բաքվի քաղաքապետարանը հանրահավաքի անցկացումը թույլատրել է ոչ թե Նարիմանովի անվան կինոթատրոնին հարող հրապարակում, ինչպես պահանջում էր կուսակցությունը, այլ` մշակույթի տանը: Բողոքի գործողության կազմակերպիչները խորհրդատվություններ են անցկացնում քաղաքապետարանի առաջարկության առնչությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---