ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԼԵԳԱԼ ԿԵՐՊՈՎ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԱՀԱՆՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում անլեգալ կերպով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հերթական տեղահանումը տեղի ունեցավ Կրասնոդարում, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Կրասնոդարի օդանավակայանից հայերիք են տեղահանվել ՀՀ 9 քաղաքացի: Տեղահանվածներից յուրաքանչյուրը գտնվել է Ռուսաստանում չունենալով դրա համար պաշտոնական թույլտվություն: Այսուհետեւ, դատարանի որոշման համաձայն, նրանք չեն կարող Ռուսաստան ժամանել մոտակա 5 տարվա ընթացքում: Ռուսաստան ժամանելուց անմիջապես հետո ժամանակավոր գրանցման համար տրվում է 3 օր: Այդ պայմանի չկատարման դեպքում, սկզբունքորեն փոքրիկ տուգանք է մուծվում` 500 ռուբլի: Սակայն կա նաեւ այլ պատժամիջոց` տուգանք 1-ից 5 տարի ժամկետով վարչական արտաքսման հետ: Ըդսմին ռուսաստանյան դատարանները, որոշում կայացնելիս, ղեկավարվում են համապատասխան դաշնային օրենքով եւ վարչական օրենսգրքով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---