ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ ՃԱՆԱՉԵԼ, ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ, «ԽՈՋԱԼՈՒԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»22 փետրվարի 2005 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Ինդիանա նահանգի ներկայացուցիչ, Միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ, կոնգրեսական Դեն Բարթոնը կոչ է արել Կոնգերսին ճանաչել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունը»: Կոնգրեսականի կարծիքով` «ճանաչելով Խոջալուի ցեղասպանությունը, ԱՄՆ Կոնգրեսը վերջ կդնի տվյալ հարցի առնչությամբ միջազգային հանրության երկար տարիների լռությանը»: «Մինչեւ 1992 թվականի փետրվարը Խոջալուն փոքր քաղաք է եղել Ադրբեջանում: Այսօր այն գոյություն չունի: «Խոջալու» բառը դարձել է ադրբեջանցիների եւ տարածաշրջանի բնակչության համար որպես վշտի, ցավի եւ դաժանության խորհրդանիշ»,- հայտարարել է կոնգրեսականը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |