«SISTEM OF A DOWN»- ԽՈՒՄԲԸ ՀԱՄԵՐԳՈՎ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՕՐԸ

PanARMENIAN.Net - «System of a Down» ամերիկյան հանրահայտ ռոկ-խումբը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձին նվիրված «Հոգիներ 2005» համերգում: Համերգի նախաձեռնողն է Լոս Անջելեսի «KROQ-FM» ռադիոկայանը: Սա խմբի արդեն երրորդ համերգն է, որից ստացված գումարները փոխանցվում են կազմակերպություններին, այդ թվում նաեւ Ամերիկայի Հայ դատին, որոնք պայքարում են ցանկացած երկրում իրականացվող ցեղասպանության դեմ: ««Շատ կարեւոր է, որ մարդիկ իմանան այդ հանցագործության մասին, որը հերքում են Թուրքիան, ԱՄՆ Պետդեպարտամենտը եւ կառավարությունը»,- նշել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը` ավելացնելով, որ եթե իր ժամանակին հայեց ցեղասպանությունը որակավորվեր որպես մարդկության դեմ հանցագործություն, ապա հրեաների Հոլոկոստը հնարավոր կլիներ կանխել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---