ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԱՄՆ-ԻՑ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՎ12 մարտի 2005 - 07:57 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը խորհուրդ է տալիս «Ադրբեջանի գրավյալ տարածքներում» աշխատած փաստահավաք խմբի զեկույցի հրապարակումից հետո ամբողջությամբ ծանոթանալ դրա բովանդակությանը, հաղորդում է «ԱզերԹաջ» գործակալությունը: «Մարդիկ պետք է հասկանան, որ ԵԱՀԿ առաքելության նախապատրաստած զեկույցը նպատակ ունի հասնել բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Դա են ցանկանում նաեւ Մինսկի խմբի համանախագահները եւ ԱՄՆ կառավարությունը»,-նշել է նա: Սթիվեն Մանը, չմեկնաբանելով զեկույցը, որը կհրապարակվի Վիեննայում եկող հինգշաբթի օրը կայանալիք ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, հայտարարել է, թե մինչ այդ նա չէր ցանկանա որեւէ եզրակացություն անել: Սակայն նա նշել է, որ հավատում է, որ «իրենց կողմից պատրաստված փաստաթուղթը ճշգրիտ է եւ մանրակրկիտ, մասնագիտորեն բացահայտում է հարցը: Էմիլի Խարբերի ղեկավարած մասնագետների խումբը բարձր մակարդակի աշխատանք է կատարել: Դեսպան Մանը, որը մասնակցում էր մարտի 10-ին Վաշինգտոնում կայացած քննարկումներին «Կասպիական գազը եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը» թեմայով, գոհունակություն է հայտնել ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքով: Սթիվեն Մանը, որը նաեւ Պետդեպարտամենտի խորհրդականն է Կասպիի ավազանի էներգետիկ դիվանագիտության գծով, ասում է, որ նրա ժամանակի մեծ մասը խլում է ղարաբաղի հարցը: «Ուրախալի է, որ ես միշտ զբաղված եմ: Դա նշանակում է, որ կողմերի միջեւ բանակցությունների ցիկլը շարունակվում է»,-ավելացրել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |