ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ»

PanARMENIAN.Net - «Եթե Հայաստանը չդադարեցնի սադրանքները ճակատային գծում, ապա Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու իրավունք կունենա: Մենք արդեն չենք կարող հանգիստ նայել թե ինչ է կատարվում ճակատային գծում: Ժամանակն է կոնկրետ միջոցներ ձեռնարկել եւ ապագայում ռազմական գործողությունների վերսկսման համար ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ կկրի Հայաստանը»,-«Կովկասյան հանգույցին» հայտարարել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում: Մեկնաբանելով «վերջին իրադարձությունները շփման գծում» Ղարաբաղի ազատագրման կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղին հայտարարել է, թե «այն ամենը, ինչ տեղի է ունենում ճակատային գծում վկայում է, որ գրավյալ ադրբեջանական հողերը կարող են ազատագրվել միայն ռազմական ճանապարհով, եւ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել մեր հասարակության մարտական ոգին բարձրացնելու համար»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---