ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՄԱՐՏԻ 17-18 ԿԿԱՅԱՆԱ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

PanARMENIAN.Net - Մարտի 17-18 Բրյուսելում կանցկացվեն ղարաբաղյան հակամարտությանը նվիրված քննարկումներ: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Խորհրդարանական ՎեհաժողովումԱդրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովը: Նրա խոսքերով, հրավերը ստացվել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչից: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Գորան Լենմարկերի պատրաստած զեկույցը կդրվի քննարկման Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականների մասնակցությամբ: «ԵԽԽՎ-ն ճանաչել է Հայաստանը որպես օկուպանտ-երկիր եւ ընդունվել է համապտասխան բանաձեւ: Մենք կաշխատենք, որ դա արտացոլվի նաեւ Գ.Լենմարկերի զեկույցում: Մենք դա կպահանջենք: Այդ դրույթների արտացոլումը զեկույցում ԵԱՀԿ տարեկան նիստում, որը հուլիսին տեղի կունենա Վաշինգտոնում, կհեշտացնի Հայաստանը օկուպանտ-երկիր ճանաչելու վերաբերյալ բանաձեւի ընդունումը»,-ասել է Է.Իբրահիմովը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---