ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ 12 ՑԵՂԱԽՄԲԵՐԻ ԱԶԴԵՑԻԿ ԱՇԻՐԵԹԱՊԵՏԵՐ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում նախօրեին Երեւան է ժամանել Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակությունը` բաղկացած երկրի հյուսիսարեւելյան շրջանների 12 արաբ ցեղախմբերի ազդեցիկ աշիրեթապետերից: Պատվիրակությանը ուղեկցում են Հայ Առաքելական եղկեղեցու Բերիո թեմի ներկայացուցիչները: Պատվիրակությունը Երեւան է ժամանել Հալեպի հայկական համայնքի նախաձեռնությամբ` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ Հայաստանում իր ներկայությամբ եւս մի անգամ ի լուր աշխարհի ազդարարելու մեծ ոճրի մասին, որի հեղինակներն այն հերքելու անհույս ջանքեր են գործադրում: Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորի, Ազգային ժողովի ղեկավարության, կառավարության ղեկավարի եւ անդամների, քաղաքական շրջանակների, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նախօրեին կայացել է պատվիրակության հանդիպումը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ: Սիրիացի հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մատենադարան, Հայաստանի տեսարժան վայրեր, կծանոթանան հայ ժողովրդի պատմամշակութային արժեքներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---