ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ 6 ապրիլի 2005 - 08:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Բելգիայի Կորտրիկ քաղաքի կոնսերվատորիայի սրահում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված «Տարագրում, հետապնդում, ոչնչացում» խորագրով ցուցահանդեսի բացումը: Գերմանացի պատմաբան Թեսսա Հոֆմանի կողմից պատրաստված ցուցահանդեսը պարունակում է Հայոց Մեծ Եղեռնի առաջին երկու տարիները ներկայացնող փաստաթղթեր ու լուսանկարներ: Ցուցահանդեսը քաղաքային իշխանությունների աջակցությամբ կազմակերպվել էր ՀՀ դեսպանության, տեղի հայ համայնքի ջանքերով: Միջոցառումը կտեւի մինչեւ ապրիլի 9-ը, այնուհետեւ այն կցուցադրվի Բրյուսելում եւ Նիդեռլանդներում:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |