ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԽԱԼՄԱՄԲ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ 6 ապրիլի 2005 - 08:42 AMT PanARMENIAN.Net - Միջազգային գրոսմեյստեր հայաստանցի Վլադիմիր Հակոբյանը ձերբակալվել է Դուբայի միջազգային օդանավակայանում Միացյալ Արաբական Էմիրությունների իշխանությունների կողմից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայտնի շախմատիստը ձերբակալվել էր մեկ այլ Վլադիմիր Հակոբյանի փոխարեն, որը հանդիսանալով Հայաստանի քաղքացի, որոնվում է Ինտերպոլի կողմից սպանություն կատարելու մեղադրանքով: Տեղեկանալով ձերբակալության մասին, ՄԱԷ-ում Հայաստանի դեսպանատունը անմիջապես միջոցներ է ձեռնարկել գորսմեյստերի ազատման նպատակով: Ներկայումս Վլադիմիր Հակոբյանը ազատ է արձակվել, սակայն ՄԱԷ-ի իրավապահ մարմինները իրենց մոտ են թողել նրա անձնագիրը միջադեպի մանրամասները պարզելու համար: «Հայաստանի Ինտերպոլի ազգային բյուրոն անհրաժեշտ պարզաբանումներ է տվել ՄԱԷ-ի Ինտերպոլի բյուրոյին եւ պատասխան ստացել, որ ներկայումս միջադեպը սպառված է»,-հաղորդել են Հայաստանի ԱԳՆ-ում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |