ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ Է

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net գործակալության թղթակցին տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության լրատվության եւ պրոպագանդայի բաժնում, այսօր գիշեր ադրբեջանական ՌՈՒ ստորաբաժանումները հրաձգություն են բաց արել Լեռնային Ղարաբաղի ազատագրման բանակի դիրքերին: Աղբյուրի համաձայն` նման կրակոցները անսովոր չեն, քանզի նման միջադեպեր պատահում են համրյա ամեն օր: Ինչպես նշել են ԼՂՀ ՊՆ-ում, կրակոցները հիմնականում կատարվում են ինքնաձիգների կողմից եւ չեն կարող համարվել հրադադարի խախտում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---