ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼՈՒՎՐՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԸ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում, որը կանցկացվի 2006-2007 թթ. Լուվրում կցուցադրվեն հայկական խաչքարերը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Քյունիի խոսքերով օրերս Երեւան են ժամանել հանրահայտ թանգարանի ֆրանսիացի փորձագետները, որոնք հայ գործընկերների հետ պետք է խաչքարեր ընտրեն Լուվրում ցուցադրվելու համար Հայաստանի մի շարք թանգարանների պահոցներից: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայում տարվա անցկացման շրջանակներում տեղի կունենան ոչ միայն բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այլեւ կկազմակերպվի Հայաստանում արտադրվող պարենային եւ այլ ապրանքների ցուցահանդես-վաճառք: Դեսպանը ընդգծել է, որ Հայաստանի հիմնական մրգային խորհրդանիշը կդառնա ծիրանը, ընդ որում նա ընդգծել է, որ «հայկական ծիրանը իր համային հատկություններով արդեն հայտնի է ողջ աշխարհում»: Անրի Քյունին նշել է, որ Տարվա անցկացումը թույլ կտա Ֆրանսիայի բնակչության լայն շրջանակներին ներկայացնել Հայաստանի հարուստ, հազարմայակներով կուտակված մշակույթը, ինչը իր հերթին Հայաստան այցելելու խթան կհանդիսանա ֆրանսիացիների համար: «Հայաստանը աշխարհի ամենակայուն երկրներից մեկն է եւ շատ հարմար է տուրիզմի զարգացման համար»,-նշել է դեսպանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---