ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 10 եւ 17-ին լեհական Կրակով քաղաքում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Այդ մասին PanARMENIAN.NET-ի թղթակցին է հայտնել Կրակովի վանքի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեսսկին: Նրա խոսքերով, ապրիլի 10-ին Վարշավայում, Հին քաղաքում տեղի կունենա Լեհաստանի կրոնական ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայ կաթոլիկների հանդիպումը: Ինչպես նշել է Թադեուշ Իսահակյան-Զալեսսկին, ապրիլի 17-ի միջոցառմանը Կրակովի Սբ.Միկոլայի եկեղեցում կայանալիք միրջոցառմանը կմասնակցեն հայ եկեղեցականներ ոչ միայն Լեհաստանից, այլ նաեւ Ուկրաինայից: Այդ օրը կկազմակերպվի աղոթքների ընթերցում անցյալ տարի եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ: Իսահակյան-Զալեսսկու խոսքերով, միջոցառման կազմակերպիչն է Լեհաստանի հայերի միությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---