ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԷԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀԵՐՄԱՆ ԴԵ ԿՐՈՈՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անհնար է լուծել զենքի ուժով: Հարկավոր է գնալ երկխոսության եւ համագործակցության: Անհրաժեշտության դեպքում կարելի է դիմել միջազգային ճնշմանը խնդիրը կարգավորելու համար»,-Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոն, հաղորդում է «Երկիր» թերթը: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն եւ մի շարք այլ միջազգային կազմակերպություններ շարունակում են ջանքեր գործադրել խնդրի լուծման համար: Դե Կրոոն ընդգծել է, որ Եվրամիության Եվրոպայի ընդլայնման ծարգիրը կարեւոր նշանակություն ունի եւ ղարաբաղյան խնդրի լուծման համար: «Նոր հարեւանության քաղաքականությունը կարող է էական դեր ունենալ խնդրի խաղաղ կարգավորման հարցում»,-նշել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը: Պատասխանելով այն հարցին, թե ճանաչում է արդյոք Բելգիան Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, Հերման դե Կրոոն ասել է, որ երկիրը, որը նա ներկայացնում է, որպես Եվրամիության ակտիվ անդամ, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Ես կարծում եմ, որ այդ ջանքերը կտան իրենց դրական արդյունքը»,-նշել է դե Կրոոն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---