ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ՍՈՎԱՄԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ ԳՎԻՆԵԱՅԻ ԲԱՆՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Հասարակածային Գվինեայի Black Beach բանտի կալանավորներին` այդ թվում 6 հայ օդաչուներին սպառնում է սովամահություն, քանի որ բանտի ղեկավարությունը կրճատել է նրանց օրապահիկը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Բանտարկյալները հյուծված են խոշտանգումներից եւ խրոնիկական հիվանդություններից: «Եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, բանտարկյալներից շատերը կմահանան», - հայտարարել է Amnesty International մարդասիրական կազմակերպության կողմից Աֆրիկայում իրականացվող ծրագրի ղեկավար Կոլավոլե Օլանիյանը: Հասարակածային Գվինեայի կառավարության` օրապահիկը վերացնելու մասին որոշումից հետո հատկապես ծանր վիճակում են հայտնվել 70 բանտարկյալներ, որոնց թվում են վեց հայ օդաչուները: Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի խոսքերով, իրեն հաջողվել է 500-ական դոլար փոխանցել հայ օդաչուներին եւ ապահովել, որ նրանք ստանան պատշաճ բժշկական օգնություն:

«Հայ օդաչուներն այսօր նորմալ վիճակում են եւ հույս ունեն մինչեւ հունիսի 12-ը վերադառնալ հայրենիք», - ասել էր Արա Աբրահամյանը` ավելացնելով, թե օդաչուների ազատ արձակման շուրջ բանակցությունները բարդ են ընթանում: Հիշեցնենք, որ հայ օդաչուները Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատապարտվել էին երկարատեւ ազատազրկման:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---