ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ «ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՎ ՉԵՉՆԻԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Եվրամիության արտգործնախարարները այսօր Լյուքսենբուրգում մեկնարկող ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ կքննարկեն Կովկասի հակամարտությունները: Նախարարները մտադիր են քննարկել «սառեցված կոնֆլիկտները» Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Չեչնիայում: Եվրոպական տեղեկատվական ծառայության փոխանցմամբ, այդ հակամարտությունները «երբեք մեծ քաղաքական ուշադրության չեն արժանացել, մինչդեռ Եվրամիությունը չի կարող կարեւորություն չտալ այս տարածաշրջանին` Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին, քանզի այստեղով է անցնում դեպի Կենտրոնական Ասիա տանող ճանապարհը»: Սպասվում է, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները այս երկրներին կհորդորեն հաստատել տարածաշրջանային համագործակցություն: Նախարաները նաեւ մտադիր են կովկասյան հակամարտությունների հարցը բարձրացնել տարածաշրջանի շահագրգրված երկրների, առաջին հերթին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---