ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՄԱԼԱԲՈ` ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը մեկնել է Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո` նպատակ ունենալով լուծել վեց հայ օդաչուների ազատման հարցը, որոնք արդեն մեկ տարի է գտնվում են տեղի բանտում, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ վեց հայ օդաչուներ 2004 թվականի հունվարից աշխատել են Հասարակածային Գվինեայում Հայաստանում գրանցված AH-12 ինքնաթիռում: 2004 թվականի մարտի 7-ի երեկոյան նրանք ձերբակալվել են Մալաբոյում` որպես վարձկաններ պետական հեղաշրջման փորձ կատարելու եւ լրտեսության մեղադրանքով: Հայ օդաչուները կտրականապես հերքել են բոլոր մեղադրանքները: Մալաբոյի դատարանը 2004 թվականի նոյեմբերի 26-ին պետհեղաշրջման փորձի գործով, ըստ որի` մեղադրյալների թվում են եղել նաեւ հայ օդաչուները, դատավճիռ է կայացրել: Դատարանը հայ անձնակազմի հրամանատարին դատապարտել է 24 տարվա ազատազրկման, իսկ մյուս օդաչուներին` 14 տարվա ազատազրկման: Նույն գործով մեղադրվող տեղի բնակիչներին դատարանը դատապարտել է մեկ տարի եւ մեկ օր ազատազրկման: Հայ օդաչուների դատապաշտպանը բողոքարկել է դատավճիռը Հասարակածային Գվինեայի Գերագույն դատարանում: Ավելի վաղ Արա Աբրահամյանը մեկ անգամ եղել է Մալաբոյում, որտեղ հանդիպել է Հասարակածային Գվինեայի բարձրաստիճան անձանց հետ: «Ես հանդիպել եմ ձերբակալվածների հետ: Հաջողվել է նրանց համար կազմակերպել բժշկական եւ ֆինանսական օգնություն: Մեր օդաչուներն իրնենց հերթին իմ միջոցով փոխանցել են նամակներ իրենց հարազատներին եւ մերձավորներին»,- հայտարարել է Արա Աբրահամյանը: Մինչեւ Մալաբո այցը ՀՀԿ-ի ղեկավարը նախաձեռնությամբ Հասարակածային Գվինեայի նախագահին նամակներ են ուղարկվել Հռոմի Պապի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ՄԱԿ-ի եւ ՅուՆԵՍԿՈ-ի անունից, նա մի շարք բանակցություններ է վարել Մոսկվայում այդ երկրի դեսպանի հետ: «Ես վստահ եմ հարցի դրական լուծմամբ եւ կարծում եմ, որ արդեն հաջորդ շաբաթվա վերջին հարցը կլուծվի վերջնականորեն»,- ասել է Արա Աբրահամյանը: Աֆրիկայում հումանիտար ծրագրեր իրականացնող Amnesty International կազմակերպության ղեկավար Կոլավոլե Օլանիյան հայտարարել է, որ Հասարակածային Գվինեայի Black Beach բանտի կալանավորները, այդ թվում նաեւ 6 հայ օդաչուները հյուծվել են մշտական խոշտանգումներից եւ քրոնիկ հիվանդություններից: Բացի դրանից նրանց սպառնում է սովամահություն, քանզի բանտի ղեկավարությունը կրճատել է բանտարկյալների օրապահիկը: Դրան ի պատասխան, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Հասարակածային Գվինեայի նախագահի հատուկ խորհրդական Միգուել Միֆումուն հայտարարել է, որ բանտարկյալներն ստանում են բավարար սնունդ, իսկ Amnesty International -ը «ուղղակի ճնշում է գործադրում երկրի իշխանությունների վրա, որպեսզի բանտարկյալներն ազատ արձակվեն»: «Թող գան եւ տեսնեն, թե ինչ է կատարվում իրականում, ինչպես դա արել է Կարմիր Խաչի կազմակերպությունը»,- ավելացրել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---