ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվում է Հունգարիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովում: Այդ մասին լրագրողներին է հաղորդել «Եվրոպայի համահայկական համաժողովի» նախագահ Ալեքս Ավանեսյանը: Նրա խոսքերով, հաջորդ պաշտոնական քայլը կլինի համապատասխան օրենսդրության մշակումը հունգարացի խորհրդարանականների կողմից: Որպես Հունգարիայի օրենսդիր մարմնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուշացած արձագանքի պատճառ նախագահը նշում է Հունգարիյի հասարակական եւ քաղաքական ուժերի որ բավարար իրազեկությունը այս հարցի շուրջ: «Դա բացատրվում է հայ համայնքի փոքրաթվությամբ, ինչպես նաեւ առաքելական դիվանագիտության աշխատանքում տեղ գտած բացթողմամբ: Հուսով եմ, որ այդ բացթողումը շուտով կփոխհատուցվի Հայոց ցեղասօպանությունը դատապարտող օրենքի ընդունմամբ Հունգարիայում»,-ընդգծել է Ա.Ավանեսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---