ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Տալլինում կացկացվեն հիշատակման միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացրել է Տալլինի Սբ.Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու ավագ քահանա հայր Գառնիկը, ապրիլի 24-ի կեսօրին եկեղեցում կմատուցվի պատարագ , որից հետո ծաղկեփնջեր կդրվեն Տարտուի մայրուղու վրա կանգնեցված Խաչքարին: Նույն օրը երեկոյան ժամը 18-ին Էստոնիայի տղամարդկանց երգչախումբը շարականներով ելույթ կունենա Նիգուլիստի եկեղեցում: Ժամանակակից Էստոնիայի Հայ համայնքում ընդգրկված է շուրջ երկու հազար մարդ, որոնցից շատերը մասնակցում են Տալլինի եւ Տարտուի հայկական մշակութային ընկերություններում: Տալլինի կազմակերպությանը կից գործում է կիրակնօրյա դպրոց, պետական ռադիոյով պարբերաբար հեռարձակվում է «Ծիծեռնակ» հաղորդումը, որը պատմում է Էստոնիայի հայերի կյանքի մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---