ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՓԱԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌՋԵՎ ԵՄ ԴՌՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Գերմանիայում Թուրքիայի դեսպան Ալի Իրթեմսելիքը «Հյուրրիեթ» թերթին հայտարարել է, որ 90 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած շուրջ 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունների մասին հարցը ՔԺՄ նախաձեռնությամբ Բունդեսթագում քննարկելու նպատակը թուրքական պատմությունը սեւացնելն է, բացի այդ, Թուրքիայի եւ ԵՄ հարաբերությունները սրելը: Կանաչների կուսակցության ղեկավար Կլաուդիա Ռոտը նախազգուշացրել է, որ չի կարելի հայկական հարցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ որպես փաստարկ օգտագործել: «Կանաչները հակառակ կարծիքի են, ասել է նա,- ԵՄ-ին անդամակցության հեռանկարը Թուրքիայի համար նշանակում է երկրի հետագա ժողովրդավարություն, իրավական նորմերի եւ խոսքի ազատության ամրապնդում»: Իսկ դա անհրաժեշտ նախադրյալներից մեկն է, որպեսզի «հայկական հարցը տաբու չլինի Թուրքիայում»: ՔՍՄ կուսակցության նախագահի տեղակալ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ինգո Ֆրիդրիխն իր հերթին հայտարարել է, որ Եվրամիության յուրաքանչյուր երկիր պետք է իր մեջ ուժ գտնի գիտակցելու անցյալի սխալները: «Հայկական հարցում Թուրքիայի դիրքորոշումը ամրապնդում է մեր կարծիքը, որ մոտ ապագայում Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---