ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ ԿՆՇՎԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՇՈՒՐՋ 50 ՔԱՂՔԱՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի շուրջ 50 քաղքաներում տեղի կունենան միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Կկազմակերպվեն հուշարձանների այցելություններ, երկեղեցիներում կմատուցվի սգո պատարագ, կանցնեն հուշ երեկոներ: Միջոցառումներին կմասնակցեն կենտրոնական եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ լայն հասարակության շրջանակներ: Հատկանշական է ապրիլի 23-ին նախատեսվող միջոցաոռւմը, որի ընթացքում տասնյակ հազարավոր փարիզեցիներ եւ հյուրեր, մասնակիորեն փակելով Շանզ-Ելիզե պողոտայի երթեւեկությունը, սգո երթ կկատարեն դեպի Հաղթական կամար, ուր զետեղված է Անհայտ զինվորի հուշարձանը: Հայաստանի դեսպանը եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի ներկայացուցիչը, ըստ հաստատված կարգի, բորբոքում են Անմար կրակը, կհնչեն Հայաստանի եւ Ֆրանսիայի հիմները: Արարողությանը մասնակցում են քաղաքական գործիչներ, պատգամավորներ, սենատորներ, հայտնի անհատներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ապրիլի 24-ին Փարիզի Աստվածամոր տաճարում կմատուցվի Սգո պատարագ Փարիզի կարդինալ Անդրե Վեն-Տրուայի կողմից` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Նույն օրը հոգեհանգստի պատարագ կմատուցվի նաեւ Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Ցեղասպանության զոհերի հիշատակի հանդիսավոր արարողություն տեղի ոկւնենա Փարիզի կենտրոնում տեղադրված Կոմիտասի արձանի մոտ, որին կմասնակցեն բազմաթիվ քաղաքական գործիչներ, Ֆրանսիայի հազարավոր քաղաքացիներ: Այնուհետեւ նախատեսվում է երթ դեպի թուրքական դեսպանություն:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---