ԲՈՒՇՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Չնայած հայկական լոբբիի ճնշմանը ԱՄՆ-ն, մասնավորապես Ջորջ Բուշը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքական մամուլի հաղորդագրությունների համաձայն, նման կարծիք են հայտնել ամերիկացի քաղաքական մեկնաբանները` մենաբանելով ներկայիս իրավիճակը ԱՄՆ-ում կապված Հայոց ցեղասպանության հետ: Այդ երկրի հայկական համայնքի ներկայացուցիչները վերջին մի քանի ամիսների ընթացքում Սպիտակ տուն են ուղարկել ցեղասպանությունը ճանաչելու պահանջով անհամար քանակությամբ նամակներ եւ ֆաքսեր: Ամերիկյան մամուլը անվանել է այն «Սպիտակ տուն ուղղված նամակների եւ ֆաքսերի արշավ»: Հայկական լոբբին շարունակել է իր գործունեությունը այդ ուղղությամբ նաեւ Կոնգրեսում: 332 սենատորներ եւ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 175 անդամներ հղել են Բուշին համատեղ դիմում, որտեղ պահանջվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը նրա 90-ամյակի օրը` ապրիլի 24-ին: Հատկանշական է, որ այդ դիմումի տակ իենց ստորագրություններն են դրել նաեւ նախկին նախագահի տիկին Հիլարի Քլինթոնը եւ վերջին նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Ջոն Քերրին: Նշենք, որ հայկական լոբբին Սպիտակ տանը ուղղված նամակների նման արշավ կազմակերպում է ամեն տարի: Անցյալ տարվա համամետությամբ ստորագրածների թիվը ավելացել է` անցյալ տարի նման կոչի տակ ստորագրել էին 22 սենատորներ եւ ներկայացուցիչների պալատի 169 անդամներ: Հայկական լոբբիի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ այդ քայլը կուրախացնի ողջ աշխարհի հայերին: Նրանք հայտարարել են, որ Բուշի վարչակազմը ուշացել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, քանի որ առաջին նախագահական արշավի ժամանակ Բուշը խոստացել էր անել այդ քայլը, սակայն մինչ այժմ չի կատարել իր խոստումը: Ինչպես նշում են հայկական սփյուռքի ներկայացուցիչները, վերջին ժամանակներս թուրք-ամերիկյան հարաբերությունները նկատելիորեն սառել են, Թուրքիայում ավելացել է ռադիկալ ուժերի քանակը, որոնք բողոքում են Սպիտակ տան քաղքականության դեմ, եւ հետեւաբար, բարենպաստ պայմաններ են հասունացել ցեղասպանության ճանաչման համար: Սակայն քաղաքական մեկնաբանները Վաշինգտոնում հայտարարում են, որ չնայած որոշակի սառնությանը Թուրքիայի հետ հարաբերություններում եւ նրան, որ Բուշին ուղղված նամակը ստորագրված է հեղինակավոր սենատորների կողմից, Սպիտակ տունը քայլեր չի ձեռնարկի Թուրքիայի դեմ եւ որոշում չի կայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Նրանց կարծիքով, հայերին ուղղված կոչը, որով Բուշը հանդես կգա ապրիլի 24-ին, ոչնչով չի տարբերվի նախորդ տարիների նրա ելույթներից, քանի որ չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի սառեցմանը, ԱՄՆ-ն դեռեւս զգում է այդ երկրի կարիքը, եւ Սպիտակ տունը ռիսկի չի մատնի այդ երկրի հետ հարաբերությունները հանուն հայերի: Թուրքիայի պաշտոնական անձինք նույնպես հայտարարել են, որ Բուշի վարչակազմը չի կարող ճանաչել Հայոց ցեղսպանությունը: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ նման քայլի դիմելուց առաջ Վաշինգտոնը պետք է ամեն ինչ ծանր ու թեթեւ անի:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---