ՍԵՐԳԵՅ ՄԻՐՈՆՈՎ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՋԱՆՔԵՐԸ ՕԳՈՒՏ ՉԵՆ ԲԵՐԵԼ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգիռ է Կովկասում խաղաղության եւ կայունության մեջ: Այդ մասին Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նրա խոսքերով, Ռուսաստանի դիրքորոշումը այդ հարցում սկզբունքային է: «Մենք գտնում ենք, որ որոշումը, որն ի վերջո կգտնվի, պետք է բավարարի երկու կողմերին: Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես երաշխավոր: Սակայն կյանքը ցույց է տվել, որ Մինսկի խմբի ջանքերը օգուտ չեն բերել: Միայն կողմերն իրենք կարող են ուղղիղ բանակցությունների ընթացքում հասնել ցանկալի արդյունքների»,-գտնում է Միրոնովը: Ս.Միրոնովը հայտարարել է, թե իրեն ոչինչ հայտնի չէ Հայաստան ռուսական սպառազինության, մասնավորապես, հաուբիցներ տեղափոխելու մասին: Այդ պատճառով նա հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը: Անդրադառնալով Կովկասյան խորհրդարանական քառյակի աշխատանքին` Սերգեյ Միրոնովը ասել է, որ կարեւորում է այն: «Արդեն եղել են հինգ նման հանդիպումներ, դրանք անցնում են փակ ռեժիմով եւ չեն մեկնաբանվում»,-նշել է Միրոնովը: Նա հույս է հայտնել, որ Մոսկվայում, Ադրբեջանի խորհրադարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի այցի ժամանակ պայմանավորվածություն կձեռքբերվի քառյակի հերթական հանդիպման մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---