ԱՄՆ ՇՈՒՐՋ 200 ՍԵՆԱՏՈՐՆԵՐ ԵՎ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ22 ապրիլի 2005 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 200 սենատորներ եւ կոնգրեսականներ ստորագրել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակը, որը հորդորում է հստակորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը` ապրիլի 24-ի ավանդական ուղերձում, հաղորդումմ է Ամերիկայի հայկական համագումարը: Նամակը ստորագրել են 32 սենատորներ եւ 178 ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ, նրանց թվում` ԱՄՆ նախկին նախագահի տիկին Հիլարի Քլինթոնը եւ վերջին ընտություններում նախագահ Բուշի հակառակորդ Ջոն Քերրին: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Չափազանց կարեւոր է, որ մենք հարգենք զոհերի հիշատակը եւ երբեք չմոռանանք անցյալը»: «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերին, մենք կվերահաստատենք ապագայում նման դաժանությունները կանխելու մեր պարտավորությունը եւ կբացառենք պնդումը, թե պատմությունը դատապարտված է կրկնվելու»: Նշենք, որ անցած տարվա իր ուղերձում նախագահ Բուշը խուսափել էր օգտագործել «ցեղասպանություն» արտահայտությունը` 1915 թվականի իրադարձությունները անվանելով «մարդկության դեմ ոճրագործություն»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |