ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ԱՌԱՋ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսի հայերը ապրիլի 23-ին զանգավածային ցույց կանցկացնեն Թուրքիայի հյուպատոսարանի առաջ, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Վերջին ամսվա ընթացքում Կալիֆորնիայում 1915 թվականի ողբերգական իրադարձություններին նվիրված բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ են կազմակերպվել: Ի համերաշխություն Հայ Դատին աջակցող հայկական կազմակերպությունների` բարեգործական համերգով հանդես կգա «System of a Down» հայտնի ռոկ խումբը: Իսկ «Ալեքս» թատրոնում կկայանա Վիլյամ Սարոյանի որդու հետ հանդիպում, որը կպատմի ցեղասպանության մասին իր հոր հիշողությունները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---