ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին բելգիահայությունը ցույց կանի Բրյուսելում Թուրքիայի դեսպանության առաջ, հաղորդում է Հայոց ցեղասպանության 90-ամյակի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը: Բացի այդ, այսօր Բելգիայի հայ համայնքային կազմակերպություն֊ները դեսպան Վ. Չիտեչյանի եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Ս. Մկրտչյանի ներկայությամբ ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի հուշարձանին: Այսօր երեկոյան Բրյուսելի Մոնեի հրապարակում, տեղի կունենա մոմավառություն նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ին առավոտյան Եղեռնի զոհերի հիշատակի պատարագներ կմատուցվեն Բրյուսելի, Ամստերդամի, Ալմելոյի հայկական եկեղեցիներում: Պսակներ կդրվեն Բրյուսելում, Անտվերպենում, Ասսենում (Նիդեռլանդներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---