ՍԻԿՏԻՎԿԱՐԻ ՀԱՅԵՐԸ ԿՀԱՐԳԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ23 ապրիլի 2005 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Սիկտիվկարում ապրող հայերը կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ին Ազգային մշակույթների քաղաքային կենտրոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված ակցիա, հաղորդում է «Կոմիինֆորմը»: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ կհարգեն 1915 թվականի միլիոնից ավել զոհերի հիշատակը: Ողբերգության տարելիցի կապակցությամբ մասնակիցները ծաղիկներ կդնեն ցեղասպանության զոհերի հուշարձանի մանրակերտի մոտ: Ակնկալվում է, որ Հիշատակի օրվան կմասնակցեն Կոմիի ղեկավար Վլադիմիր Տոռլոպովը, հանրապետության Պետական խորհրդի խոսնակ Իվան Կուլակովը, տարածաշրջանի մշակույթի եւ ազգային քաղաքականության նախարար Մարիա Կուզբոժեւան: Բնակչության 2002 մարդահամարի տվյալներով Կոմիյում բնակվում է 2,1 հազար հայ, որոնցից հանրապետության մայրաքաղաքաում` 685 մարդ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |