ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԿՎԱՌՎԻ 1,5 ՄԼՆ ՄՈՄ

PanARMENIAN.Net - Կիրակի առավոտյան Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցու մոտ սկսվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիան, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Սգո արարողության սկզբում հավաքվել էր շուրջ հազար մարդ, եւ մարդիկ շարունակում են գալ անվերջ հոսքով, չնայած ցուրտ եղանակին: Բոլորը բերում են ծաղիկներ եւ ծաղկեպսակներ, դնելու համար այստեղ տեղադրված խաչի մոտ: Բոլորը մոմեր են վառում: Կազմակերպիչների խոսքերով, այս օրվա ընթացքում այստեղ կվառվի մեկ եւ կես միլիոն մոմ` այդքան հայ է դարձել այդ ողբերգության զոհը: Մի քանի տեղերում տեղադրված են մեծ սգո սեւ գույնի պաստառներ սպանվածների լուսանկարներով եւ այն ժամանակվա շատ հայտնի քաղաքական գործիչների մեջբերումներով: Մասնակիցները կաղոթեն իրենց զոհված հայրենակիցների համար (պատարագը կմատուցի Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը): Ակնկալվում է նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի, Հայաստանում Ռուսաստասնի դեսպանի, ՌԴ Հայերի միության նախագահի եւ հայ համայնքի այլ հայտնի ներկայացուցիչների ներկայությունը:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---