ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ ԵՐԿՅՈՒՂՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Նորվեգիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ չի ցանկանում փչացնել ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ հարաբերությունները, ինչպես նաեւ Ադրբեջանում որոշակի նավթային շահերից ելնելով: Այդ մասին հայտարարել է նորվեգական Կրագերո քաղաքի քաղաքապետ Արլինգ Լալան, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Նա ընդգծել է, որ դա իր անձնական կարծիքն է եւ չի արտահայտում Նորվեգիայի քաղաքական շրջանակների կարծիքը: Հայ-նորվեգական հարաբերությունների ընկերության անդամ Ֆլեմինգ Կլեմեր Յուսինգն իր հերթին նշել, որ Նորվեգիայի հասարակությունը քաջատեղյակ է Ցեղասպանության փաստին, սակայն լուրջ քայլեր Ցեղասպանության ճանաչման հարցում շատ քիչ են արվում: Նա հաղորդել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է վեբ-կայք, որտեղ կհրապարակվի նորվեգացի միսիոներների` երիտթուրքերի վայրագությունների ականատեսների օրագիրը: Նորվեգական պատվիրակության անդամները, գտնում են, որ խորհրդարանի կողմից օրինագծի մերժումը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու Նորվեգիայի քաղաքական շրջանակների երկյուղով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---