ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԱՆԿԱԽ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼ ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ25 ապրիլի 2005 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դիմել են Ռուսաստանի գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովին Նովոռոսիյսկում հայկական ջարդի գործով անկախ քննչական խումբ ստեղծելու խնդրանքով, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ստորագրողները խնդրում են Վլադիմիր Ուստինովին ուշադրություն դարձնել այն կրիտիկական իրավիճակին, որ առաջացել է Կրասնոդարի մարզում էթնիկ փոքրամասնությունների խտրականության եւ մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների ոլորտում: Դիմումի մեջ մասնավորապես ասվում է.«2005 թվականի մարտի 21-ին 23:00 Նովոռոսիյսկի կազակների ընկերակցության ներկայացուցիչները ատաման Վ.Պետրուշայի գլխավորությամբ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հարձակում են գործել «Սմակ» սրճարանում (Լենինի փ., 141 ք.Նովոռոսիսյկի Ցեմդոլինա թաղամաս)ծննդյան տարեդարձը նշող մի խումբ երիտասարդների վրա եւ ջարդ են կազմակերպել: 2005 թվականի մարտի 22-ին Նովոռոսիյսկ են եկել Կրասնոդարի մարզի տարբեր քաղաքաներից եւ շրջաններից շուրջ 200 կազակներ: Նրանք փորձել են Ցեմդոլինա բնակավայրում եւ Նովոռոսիյսկում հրահրել զանգվածային անկարգություններ եւ էթնիկ զտումներ հայ եւ հույն բնակիչների նկատմամբ: 2005 թ. մարտի22-ին Նովոռոսիյսկում սկսել են տարածվել թռուցիկներ Ատամանների խորհրդի հրապարակային կոչով եւ «հայ-կովկասյան բեսպրեդելը կասեցնելու եւ հայ ընտանիքներին արտաքսելու» պահանջոեվ: Դիմումը ստորագրած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները անօրինական են համարում Վ.Պետրուշայի եւ այլոց կողմից կատարված խուլիգանական արարքների վերաբերյալ քրեական գործի եւ Պետրուշային ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ քրեական գործի միացումը մեկ վարույթում: Ըստ դիմումի հեղինակների, հենց այդ որոշումն է պատճառ հանդիսացել ոչ օբյեկտիվ եւ կողմնապահ քննության համար, որը պաշտպանել է միայն Վ.Պետրուշայի եւ նրա ընկերների շահերը: «Վերը նշվածի արդյունքում 2005թ.մարտի 29-30 ք.Նովոռոսիսյկում տարածվել է նոր թռուցիկ Նովոռոսիյսկի կազակների հրապարակային կոչի տեսքով, որն ուղղված է ազգային թշնամանքի բորբոքմանը քաղաքի հայ եւ կովկասյան այլ ժողովրդներից կազմված բնակչության դեմ, որը պարունակում են մտացածին, գործի իրական պատկերը խաթարող, քաղաքի պետդումայի պատգամավոր, հայկական մշակութալուսավորչական «Լույս» ընկերակցության նախագահ Վ.Մխիթարյանի դեմ ուղղված հերյուրանքներ: Այս ամենի հիման վրա եւ հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարվա ընթացքում էթնիկ փոքրամասնությունների վրա հարձակումների եւ ազգամիջյան ատելության բորբոքման հետ կապված ոչ մի գործ Կրասնոդարի մարզում չի հասել դատարան, խնդրում ենք կազմել քննչական խումբ, որտեղ չեն լինի Կրասնոդարի մարզի դատախազության եւ միլիցիայի աշխատակիցներ, եւ այդ խմբի ուժերով անցկացնել անհրաժեշտ միջոցառումներ պարզելու համար այն անձանց, որոնք ազգամիջյան թշնամանք են հրահրում»,-ասվում է դիմումի մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |