ԵՎՐՈՊԱՅԻ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՕԳՏԻՆ ԻՐԵՆՑ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Անկարան ոչ միայն պետք է ճանաչի 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը, այլեւ փոխհատուցի հայ ժողովրդին կատարած հանցագործության համար: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքական «Մշակութային փոխանակման միջազգային ֆեդերացիա» կազմակերպության ներկայացուցիչ Յամալ Արշարը: Նրա խոսքերով, իր ներկայացրած կազմակերպությունը հանդես է գալիս թուրքական կոտորածից եվրոպական երկրներում հրաշքով փրկված սփյուռքահայերի իրենց հայրենիք` Արեւմտյան Հայաստան վերադարձի օգտին: «Մենք հանդես ենք գալիս իրենց պատմական հայրենիքում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի օգտին»,- հայտարարել է Յ. Արշարը: Նա նաեւ հայտարարել է, որ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածի համար պատասխանատվություն են կրում ոչ միայն Թուրքիայի իշխանությունները, այլեւ թուրք եւ քուրդ ժողովուրդները: Այդ առնչությամբ կազմակերպության մեջ մտնող թուրքերի եւ քրդերի անունից Յ. Արշարը ներողություն է խնդրել հայ ժողովրդից եւ նշել, որ Մշակութային փոխանակման միջազգային ֆեդերացիայի անդամները հայ ժողովրդի հետ միասին կպայքարեն Ցեղասպանության ճանաչման համար: «Հայոց ցեղասպանությունը կարող է ճանաչվել Անակարայի կողմից միայն թուրք եւ քուրդ ժողովուրդների հետեւողական պայքարի դեպքում»,- ընդգծել է Յամալ Արշարը: Իր հերթին «Գերմանական միություն` ընդդեմ Ցեղասպանության» թուրքական կազմակերպության փոխնախագահ Բյուլենդ Գյուլը հայտարարել է, որ Ստամբուլում պետք է կանգնեցվի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---