ՅՈՒ.ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԻՇՏ ԽՈՍԵԼԻՔ ՈՒՆԵՆ

PanARMENIAN.Net - «Զրույցներում, որոնք անցկացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին ձեւաչափում, հաջողվում է ավելի լավ ճանաչել իրավիճակի մանրամասները: Տվյալ փուլում մեզ կարեւոր է իմանալ կողմերի դիրքորոշումները, որպեսզի վերջնականորեն հնարավոր լինի այն ներկայացնել հակամարտող կողմերին եւ գտնել շփման կետեր»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը, տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը: Նրա խոսքերով` Ֆրանկֆուրտից հետո համանախագահները Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ կհանդիպեն եվրոպական քաղաքներից որեւէ մեկում: Այն հարցին, թե «կարո՞ղ են լոնդոնյան եւ ֆրանկֆուրտյան հանդիպումների արդյունքները հանգեցնել նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի առանձնահանդիպմանը», ՄԽ Ռուսաստանի կողմից համանախագահը նշել է. «Նախագահները միշտ խոսելու բան ունեն, եւ մենք համանախագահներս էլ միշտ ասելիք ունենք նրանց: Ֆրանկֆուրտում մենք հույս ունենք ստանալ վերջնական պատասխան նախագահների հանդիպման առնչությամբ»: Յու.Մերզլյակովը պարզություն մտցրեց նաեւ ադրբեջանական կողմին երեք ադրբեջանցի ռազմագերիների հանձնման մասին հարցում: Հիշեցնենք, որ Երեւանում վերջերս պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ նախագահ Դիմիտրի Ռուպելն ասել է ռազմագերիների վերադարձման խնդրի վերջնական լուծման մասին, սակայն տղաներն առայժմ գտնվում են գերությունում: Յու.Մերզլյակովի կարծիքով` գերիների վերադարձը դժվարացել է զինադադարի գծում իրավիճակի բարդացմամբ: Պատասխանելով այն հարցին, թե «ինչու՞ ԵԱՀԿ դիտարկումներն անցկացվում են դիրքերի շփման ոչ այն մասում, որտեղ տեղի է ունենում զինադադարի խախտումներ», Յու.Մերզլյակովը նշել է. «Դիտարկումներն անցկացվում են կողմերի հետ համաձայնեցումից հետո: Իսկ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականների հայտնվելու պահին կրակը շփման գծում երկու կողմերից դադարում է»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---