ԲՈԻԴՅՈՆՈՎՍԿ. ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

PanARMENIAN.Net - Ստավրոպոլի մարզի Բուդյոնովսկ քաղաքում ապրիլի 24-ին տեղի են ունեցել ցույց, հանրահավաք եւ սգո պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ցուցարարներրը քայլարաշավ են արել քաղաքի կենտրոնական հիվանդանոցից մինչեւ Սուրբ Խաչ եկեղեցի, անցնելով Բուդյոնովսկ քաղաքի հիմնադիր` հայերի հուշարաձանի մոտով: Հանրահավաքի մասնակիցները դիմել են քաղաքային Դումային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու կոչով: Քաղաքի բնակիչների կոչում զուգառեներ են անցկացվում 1915 թվականի եւ տասնամյա վաղեմության իրադարաձությունների միջեւ, երբ Բուդյոնովսկը ենթարկվեց Շամիլ Բասաեւի գլխավորած չեչեն գրոհայինների հարձակմանը: «20 դարի իրադարձությունների ողջ տրամաբանությունը անխուսափելիորեն պետք է այս տափաստանային քաղաքը դարձներ մեր երկրի հարավային ամրոցը: Բուդյոնովսկ` Սուրբ Խաչի այդ դերը լավ են հասկացել նաեւ Ռուսաստանի հակառակորդները, որոնք 1995 թվականի հունիսին փորձեցին նրա ամրությունը: Խաղաղ բնակիչների դեմ կատարվեց իր դաժանությամբ եւ ցինիզմով աննախադեպ ահաբեկչական գործողություն: Ողբերգական է եւ սիմվոլիկ` ահաբեկչական գործողությունների զոհ դարձան երկու պետությունների` Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիները: Բուդյոնովսկի ողբերգության դասը դա այն բանի գիտակցումն է, որ դեռեւս 1915 թվականին չկանգնեցված «Խալիֆաթ» ստեղծողները չհրաժարվեցին իրենց գիշատիչ եւ անմարդկային մտահղացումներից, որոնց իրագործմանը ձեռնամուխ էին եղել 1915 թվականի ապրիլին: Մենք Բուդյոնովսկ քաղաքի բնակիչներս, որ այսօր` 2005 թվականի ապրիլի 24-ին այստեղ ենք հավաքվել հարգելու Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, խնդրում ենք ձեզ, Բուդյոնովսկ քաղաքի Դումայի հարգարժան պատգամավորներ, Հայոց ցեղասպանության 90-ամյակի եւ Բուդյոնովսկի ողբերգության 10-ամյակի տարում ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը որպես մարդատյացության աղաղակող փաստ»,-ասվում է կոչում: Նշենք, որ այդ միջոցառումներին մասնակցել է նաեւ քաղաքի քաղաքապետը, պետական Դումայի նախագահը, կազակների ղեկավարները եւ այլ պաշտոնյաներ: Նշենք նաեւ, որ Սուրբ Խաչ քաղաքը հիմնադրվել է 1799 թվականին հայերի` ղարաբաղցի վերաբնակների կողմից, ըստ Ռուսաստանի կայսր Պավել Առաջինի շնորհագրի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---