ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԻՆ27 ապրիլի 2005 - 09:55 AMT PanARMENIAN.Net - «Բոլոր նրանք, ովքեր չեն դատապարտում ցեղասպանությունը` դրա իրագործման մեղսակիցներն են եւ «Քրիստոնյաների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում դեռ սպասում է իր Նյուրնբերգին»` նման պաստառներով, որոնցով կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ին Լվովի փողոցներ են դուրս եկել հայ համայնքի ներկայացուցիչներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Կրակովում հայերի հոգեւոր առաջնորդ Տադեուշ Իսահակյան-Զալեսսկին: Նրա խոսքերով, նույն օրը Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Գրիգորիուս Բունիաթյանը հանդիսավոր պատարագ է մատուցել Կիեւի Սբ. Աստվածածնի եկեղեցում, որին մասնակցել են Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները: Այսօրվա դրությամբ Ուկրաինայում բնակվում են շուրջ 300 հազար հայեր, իսկ անմիջապես Լվովում` 3 հազար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |