DIE WELT: ԳԵՐՄԱՆԻԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ

PanARMENIAN.Net - Դեռեւս 1896 թվականին գերմանացի եկեղեցական Յոհաննես Լեպսիուսը իր «Հայաստանը եւ Եվրոպան» հրապարակման մեջ կոչ է արել մեծ տերություններին պաշտպանել հայերին, ասվում է Die Welt օնլայն-թերթում հրապարակված հոդվածում: Հրապարակման մեջ նշվում է, որ չնայած նրան, որ 1878 թվականին կնքվել է Բեռլինի պայմանագիրը, այնուամենայնիվ դրան հաջորդեցին հայերի զանգվածային սպանությունները, որոնց զոհերի թիվը հասնում էր 350 հազարի: 1909-1912թթ. կոտորածների կրկնությունից հետո եվրոպական եւ թուրք դիվանագետները 1914 թվականի սկզբին հաստատեցին Բեռլինյան պայմանագիրը, որտեղ 61-րդ հոդվածը վերաբերում էր հայերի անվտանգության հարցին: Թուրքերը ստորագրում էին բոլոր փաստաթղթերը, սակայն բանի տեղ չէին դնում դրանք: Դա հանգեցրեց նրան, որ մեկ տարի անց, 1915 թվականի ապրիլի 23 իրագործվեց 20 դարի առաջին ցեղասպանությունը: Սպանությունները շարունակվում էին Օսմանյան Թուրքիայում մինչեւ 1916 թվականը եւ նոր ուժով բռնկվել են 1918 եւ 1922 թվականներին: Մինչ օրս բոլոր թուրքական կառավարությունները հակազդել են ցեղասպանության ճանաչմանը, ի տարբերություն շատ թուրք եւ գերմանացի դիվանագետներին, որոնք դեմ էին 1915 թվականի ցեղասպանությանը: Սակայն գերմանական կայսրությունը չի փորձել կասեցնել հայ ժողովրդի բնաջնջման թուրքական քաղաքականությունը: Այդ հարցում գերմանացիները բարոյական պատասխանատվություն են կրում հայ ժողովրդի առջեւ:


 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---