ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ29 ապրիլի 2005 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Թուրք լրագրող Հրանտ Դինքը կանգնել է թուրքական դատարանի առաջ` Թուրքիային վիրավորելու համար, տեղեկացնում է AP-Անկարան: Թուրք-հայկական «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը մեղադրվել է 3 տարի առաջ Թուրքիայի Սանլիֆուրե քաղաքում արված հայտարարությունների համար: Սակայն դատական նիստն այն ժամանակ հետաձգվել էր: Դինքը քննադատել էր այն փաստը, որ թուրք դպրոցականներն ամեն առավոտ մինչեւ պարապմունքների սկիզբը կատարում են թուրքական ազգային հիմնը եւ երդումներ են տալիս: Ի հաստատում իր խոսքերի` Դինքը մեջբերում է արել հիմնից, որտեղ ասվում է «հերոսական ռասային» պատկանելու հպարտության մասին, ինչպես նաեւ խտրականության դրսեւորում է անվանել աշակերտական երդումի տողը. «Ով ասում է, նա երջանիկ է: Ես թուրք եմ»: Մեկնաբանելով` Դինքը նշել է «Ես Թուրքիայի քաղաքացի եմ, սակայն հայ եմ»: Այդ փաստը Դինքը դիտել է որպես Թուրքիայի ոչ ճիշտ վերաբերմունք այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ, եւ նշել է, որ բարեփոխումների ճանապարհին, որը Թուրքիան պետք է իրականացնի ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, ազգայնականություն չպետք է դրսեւորվի: Դրա փոխարեն, Թուրքիայի կառավարությունը խոստացել է, որ կբարձրացնի կարծիք արտահայտելու ազատության սահմանափակման հարցը: Նշենք, որ Հրանտ Դինքը մասնակցել է Երեւանում կայացած Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացված միջազգային համաժողովին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |