BBC-Ն ԿՑԱՆԿԱՆԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԱԼԻՔ29 ապրիլի 2005 - 14:15 AMT PanARMENIAN.Net - BBC World Service կցանկանար Հայաստանում ունենալ հեռարձակման մշտական ալիք: Այս մասին ռադիոընկերության ղեկավարությունը տեղեկացրել է Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ներկայումս BBC-ն հեռարձակումներն է կատարում է «Վան» եւ «Իմպուլս» ռադիոալիքներում, որոնք BBC-ին տրամադրում են ընդամենը կես ժամ: Հայաստանի դեսպանի BBC ռադիոընկերություն այցելության ընթացքում նա պատասխանել է «Ղարաբաղյան էջ» կայքի ընթերցողների հարցերին, որոնք առնչվել են ղարաբաղյան հակամարտությանը, Հայոց ցեղասպանությանը եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա պատասխանել է նաեւ BBC ադրբեջանական եւ թուրքական խմբագրությունների հարցերին: Վ. Գաբրիելյանը հարցազրույց է տվել նաեւ «Լոնդոնինֆո» շաբաթաթերթին, որտեղ ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրները:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |