ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԳՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎԻ ԽՈՍՔԵՐԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունում հերքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական եւ ղարաբաղյան զինված ուժերի շփման գծում անցկացված դիտարկման ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ինչպես PanARMENIAN.Net գործակալության թղթակցին տեղեկացրել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դիտարկման ընթացքում չի արձանագրվել հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Նշենք, որ անցյալ շաբաթ դիտարկում է անցկացվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում Տերտերի շրջանի Ղափանլի գյուղում: Դիտարկումն անցկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---