ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ «ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ»

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտութայն կարգավորման գործում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն «էական փոխզիջում» է համարում Լեռնային Ղարաբաղին «ինքնավարության ամենաբարձր մակարդակը» տրամադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս մասին նա հայտարարել է` ելույթ ունենալով Վարշավայում Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովում, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ալիեւի խոսքերով` Ադրբեջանի գերիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չեն կարող քննարկվել որպես փոխզիջման առարկա: «Մենք պահանջում ենք վերադարձնել մեր տարածքները եւ վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ինչպես նշել է Իլհամ Ալիեւը, 21-րդ դարում Եվրոպայի Խորհրդի անդամ-պետությունը չի կարող շարունակել ԵԽ այլ անդամի հողերի «օկուպացիան»: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը արդյունավետ է անվանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող երկխոսությունը արտաքին գործերի նախարարների եւ նախագահների մակարդակում, եւ կոչ է արել ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին եւ ԵԽ-ին ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման խնդրին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---